Բաղդադում տեղի է ունեցել Իրաքի ու Թուրքիայի վարչապետների դռնփակ հանդիպումը
Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին այսօր ընդունել է Թուրքիայի վարչապետ Բինալը Յըլդըրըմին, ով Իրաքում կմնա 2 օր։ Այդ մասին հայտնել Anadolu կայքը։
Հանդիպումն անցկացվել է փակ դռների հետևում։ Թուրքիայի վարչապետին ուղեկցել է նախարարական պատվիրակությունը, որի մեջ է եղել Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Իշիքը։
Ըստ ծրագրի՝ Յըլդըրըմը հանդիպելու է նաև Իրաքի նախագահ Ֆուադ Մասումի, խորհրդարանի խոսնակ Սալիմ ալ-Ջաբուրիի և Իրաքյան Քրդստանի առաջնորդի հետ։
Նշենք, որ Թուրքիայի և Իրաքի հարաբերությունները վատթարացել են այն բանից հետո, երբ Թուրքիան առանց թույլտվության 2015 թվականին իր զորքը մտցրեց Իրաքի Նայնավա նահանգի տարածք՝ իբրև թե իրաքցի աշխարհազորայիններին ԻՊ-ի դեմ պայքարում աջակցելու նպատակով։