Հարավ-արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է «քանդել» Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը. Գագիկ Սուրենյան
Հարավ-արևմտյան տաք օդի հոսանքը կարծես թե ուզում է «քանդել» Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը, տեսնենք՝ ուժը կպատի՞:
Այս մասին գրել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր [url=https://web.facebook.com/gagik.surenyan?_rdr]ֆեյսբուքյան էջում։[/url]
«Ժամը 13:00 դրությամբ Իջևանում և Կապանում +12, Գորիսում, Բագրատաշենում +10, Մարտունիում, Շորժայում, Գավառում 0...-1, Աշոցքում -5, Երևանում և Արարատյան դաշտում -9....-10 աստիճան է: Այս պահին Հայաստանի ամենացուրտ տարածքը Արարատյան դաշտն է»,-գրել է նա: