Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն. Խաչքավորը վաշտի հրամանատար է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունվարի 6-ին, մարդաշատ էր Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, եկեղեցում մատուցվեց Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն:
Այս տարվա Ջրօրհներքի արարողության Խաչքավորն էր ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2–րդ վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Գագիկ Վարդանյանը:
Արարողությունը կատարեցին Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, Տեր Գարեգին քահանա Արսենյանը:
Արարողությունից հետո տեղի ուեցավ Տնօրհներքի արարողություն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի