Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Նոյեմբերյանի Սուրբ Սարգիս եկեղեցում, Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ, Սուրբ Սարգսի տոնի առթիվ մատուցվեց Սուրբ Պատարագ, որին ներկա գտնվեցին համայնքի բնակիչները և սահմանապահ զորամասի զինվորները: Կատարվեց նաև նորապսակների, զինվորականների և երիտասարդների օրհնության կարգ:
Այնուհետև Սուրբ Սարգիս եկեղեցու բակում, Նոյեմբերյանի Մշակույթի տան շնորհաշատ երեխաների և աշխատակիցների ջանքերով կայացավ Տեառնընդառաջի և Սուրբ Սարգսի տոներին նվիրված հանդիսություն:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի