67492 դիտում
10:17 07-01-2018
Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագի և Ջրօրհներքի արարողություն. Խաչքավորը նորից ԱԺ փոխնախագահ Էդ. Շարմազանովն էր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հունվարի 6-ին, Լոռու մարզի Ախթալա քաղաքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ և Ջրօրհներքի արարողություն, որը վարեց տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանրությանը ներկայացվեց այս տարվա եկեղեցու Խաչքավորը, որը հերթական անգամ ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էր: Ավանդույթի համաձայն՝ Խաչը ևս մեկ անգամ հանձնվեց Խաչքավորին, որպեսզի նա իր մոտ պահի:
Ապա կատարվեց ծոմ պահողների մեղքերի թողության արարողություն, այնուհետև՝ մատաղի արարողակարգը, որից հետո մատաղ բաժանվեց: Օրհնված ջուրը, ինչպես նաև գինին ու մատաղը քաղաքացիները համտեսեցին և ավանդույթի համաձայն՝ իրենց տները տարան:
Տեր Հեթում քահանա Թարվերդյանը հույս հայտնեց, որ Խաչքավորը այս տարի նույնպես կաջակցի եկեղեցուն, առկա խնդիրների լուծմանը, ի շահ եկեղեցու բարօրությանը և կլինի եկեղեցու կողքին:
Լուսանկարները և տեսանյութը՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 178+
178+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1975 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)