12361 դիտում
17:20 02-01-2017
ԱՄՆ Կոնգրեսը թույլ չի տա Թրամփին չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները. Ադամ Շիֆֆ
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգից ընտրված կոնգրեսական Ադամ Շիֆֆը հայտարարել է, որ եթե երկրի նորիընտիր նախագահ Դոնալդ Թրամփը փորձի չեղարկել իշխանությունից հեռացող Բարաք Օբամայի կողմից Մոսկվայի դեմ սահմանված պատժամիջոցները, ապա կհանդիպի Կոնգրեսի կոշտ պատասխանին, հաղորդել է ABC News-ը։
Նա նշել է, որ Կոնգրեսը իրականում շատ լուրջ է տրամադրված այդ պատժամիջոցների հանդեպ։ Շիֆֆը հիշեցրել է, որ այդ նախաձեռնությամբ հանդես են եկել ոչ միայն դեմոկրատները, այլ նաև հանրապետականները։
Վերջինիս կարծիքով՝ այն, ինչ արել է ներկայիս վարչակազմը, բավարար չէ Մոսկվային զսպելու համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 1-ին, Թրամփը հայտարարեց, որ կասկածում է, թե Ռուսաստանի մատը խառն է հաքերային գործում։ Ըստ նրա՝ հարիր չէ մեղադրանքներ ներկայացնել՝ չունենալով բավարար չափով տեղեկատվություն։
Նմանատիպ նյութեր
1395 դիտում
10:31 11-02-2016
ԱՄՆ Կոնգրեսը միաձայն կողմ է քվեարկել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները խստացնելու որոշմանը
2557 դիտում
10:52 17-02-2016
Մերկելը պատրաստ է չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
5588 դիտում
12:49 14-01-2017
Թրամփը չի պատրաստվում անմիջապես չեղարկել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները
Այս բաժնից
1429 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1084 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1375 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը