18017 դիտում
19:51 01-01-2017
«Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով միջազգային լուսանկարչական մրցույթի վերաբերյալ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո գործող Արևմտյան և Կենտրոնական Ասիայի ոչ նյութական մշակութային ժառանգության տարածաշրջանային հետազոտությունների Թեհրանի կենտրոնը միջազգային լուսանկարչական մրցույթ է հայտարարել` «Ոչ նյութական մշակութային ժառանգության համատեքստում» խորագրով:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր քաղաքացիներն առանց տարիքային սահմանափակման, ովքեր կներկայացնեն լուսանկարներ ոչ նյութական մշակութային ժառանգության տարբեր կենսունակ դրսևորումների, այդ ժառանգության կրողների ու մշակութային տարածքների վերաբերյալ:
Թեհրանի կենտրոնի հայտարարած առաջին միջազգային լուսանկարչական մրցույթին մասնակցելու դեպքում մասնակցի համառոտ ինքնակենսագրությունը, կազմակերպության անվանումը և լուսանկարչական աշխատանքներն անհրաժեշտ է մինչև 2017 թվականի հունվարի 11-ը ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարություն՝ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Նմանատիպ նյութեր
1134 դիտում
20:22 26-11-2014
Լավաշը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում
2058 դիտում
23:35 01-06-2016
Հայաստանը դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի անդամ
Այս բաժնից
478 դիտում
20:34 25-04-2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
514 դիտում
20:21 25-04-2024
ՀՀ ԳԱԱ-ն և Աթենքի ակադեմիան համագործակցության հուշագիր են ստորագրել
892 դիտում
20:10 25-04-2024
Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհին ակցիա իրականացնող մասնակիցներից մեկը հետախուզման մեջ էր. նա ձերբակալվել է