211652_close_icon

Եվ թող իրագործվեն ձեր բոլոր նպատակները. ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորում է Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ

views-count4626 դիտում article-date 22:11 31-12-2016
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ջերմորեն շնորհավորում է բոլորին` Ամանորի և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: 2016թ. չափազանց ծանր ու մարտահրավերներով լի տարի էր: Այս օրերին նույնպես տրամադրությունը դժվար է տոնական կոչել: Վստահ ենք, որ եթե մեզնից յուրաքանչյուրը ամենայն պատասխանատվությամբ ու սրտացավությամբ մոտենա իր պարտականություններին, իր առաքելությանը, հնարավոր կլինի երաշխավորել մեր պետության ոչ միայն վաղվա օրը, այլև ապահովել հետագա առնվազն մի քանի տասնամյակում կայուն զարգացումը: Գալիք 2017 թվականը թող խաղաղության և բարեկեցության, հաղթանակների տարի լինի: Մաղթում ենք բոլորին առողջություն, լավատեսություն, ներդաշնակություն և սեփական ուժերի հանդեպ վստահություն: Եվ թող իրագործվեն ձեր բոլոր նպատակները:

Նմանատիպ նյութեր