2505 դիտում
16:52 30-12-2016
Ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը
2016թ. դեկտեմբերի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության և Գյումրի համայնքի միջև ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի իրականացման համաձայնագիրը:
Համաձայնագիրը ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը և Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Ծրագրի հիմնական նպատակն է Գյումրի քաղաքում ունենալ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց՝ անվտանգ երթևեկության կազմակերպման համար։ Ծրագրի շրջանակներում, մասնավորապես, նախատեսվում է իրականացնել Գյումրի քաղաքի ճանապարհների հիմնանորոգման և փողոցների արտաքին լուսավորության ցանցի արդիականացման աշխատանքներ, այդ թվում` ասֆալտի և մայթերի նորոգում, ինչպես նաև ջրահեռացմանենթակառուցվածքների արդիականացում, հետիոտնային նոր տարածքների կառուցում, քաղաքային լուսավորության ենթակառուցվածքների վերակառուցում և Գյումրի քաղաքի համար ավտոկայանատեղիների վերաբերյալ ռազմավարության մշակում: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 23 840 000 եվրո, որից 14 600 000 եվրո վարկային միջոցներ տրամադրվում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) կողմից:
Այս համատեքստում հայտնում ենք, որ 2016թ. մայիսի 11-ին ՀՀ-ի և ՎԶԵԲ-ի միջև ստորագրվել են վարկային և դրամաշնորհային համաձայնագրեր:
Վերոնշյալ համաձայնագրերով նախատեսված է Գյումրի համայնքի` որպես ծրագրի սուբյեկտի հետ ծրագրի իրականացման համաձայնագրի ստորագրում, որով կկարգավորվի Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից ներգրավված վարկային միջոցների փոխանցումը Գյումրի համայնքին:
Նմանատիպ նյութեր
880 դիտում
18:38 16-02-2024
Ստորագրվել է «Գյումրու քաղաքային ճանապարհներ» վարկային համաձայնագրի թիվ 2 փոփոխությունը
982 դիտում
14:04 25-02-2024
ՎԶԵԲ-ի միջոցներով Գյումրիում կիրականացվի «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագիրը
Այս բաժնից
526 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1066 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից
547 դիտում
18:52 31-01-2025
Հայաստան-Ֆրանսիա համագործակցության նոր ծրագրեր՝ բարձրագույն կրթության ոլորտում