Աբովյանում փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել խափանված վերելակից
Դեկտեմբերի 30-ին, ժամը 03.56-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջանի թիվ 71 շենքի 2-րդ մուտքի վերելակը խափանվել է, քաղաքացիները արգելափակվել են ներսում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից: