Պուտինն ու Ասադը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել է Սիրիայում հրադադարի մասին պայմանավորվածությունը
Ռուսաստանի ու Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Բաշար Ասադը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին հայտնում է РИА «Новости»-ն:
Հեռախոսազրույցի ընթացքում նախագահները բարձր են գնահատել Սիրիայում հրադադարի մասին ձեռք բերված պայմանավորվածությունը։
Սիրիայի առաջնորդը պատրաստակամություն է հայտնել հետևել դրան, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: