Էրիկ Բայի. Մոուրինյոն աշխարհի լավագույն մարզիչն է
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էրիկ Բային բարձր է գնահատել թիմի մարզիչ Ժոզե Մոուրինյոյին:
«Մոուրինյոն հիանալի մարզիչ է, լավագույնը` աշխարհում: Նրա հետ աշխատելը, սովորելը պարզապես հաճույք է:
Հուսով եմ, որ ամեն ինչ կշարունակվի նույն ոգով և ես «Մանչեսթեր Յունայթեդում» երկար կմնամ: Ես երջանիկ եմ այս թիմում: Քայլ առ քայլ ավելի շատ բան եմ իմանում», ասել է Բային: