Ժոզե Մոուրինյո. Իբրահիմովիչ, Բայի, Մխիթարյան. գործի 75 տոկոսն արված է
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տրանսֆերը, ինչպես նաև ակումբի ձեռքբերումները:
«Ոչ հաստատում եմ, ոչ` հերքում: Սխալ է այլ թիմերի խաղացողների մասին խոսել: Պոգբան «Յուվենտուսի» խաղացող է, այլ ոչ թե` «Մանչեսթեր Յունայթեդի»:
Միակ բանը, որը կարող եմ ասել, ակումբի ղեկավարությունը կատարել են իմ խնդրանքի 75%-ը:
Ես խնդրել էի, որ թիմի համար չորս խաղացող ձեռք բերեն: Մի քանի տարբերակ էի առաջարկել և նրանք աշխատանքի 75%-ը կատարեցին` հրավիրելով Իբրահիմովիչին, Մխիթարյանին և Բայիին: Մինչև օգոստոսի 31-ը պետք է կատարել մնացած 25%-ը:
Վստահ եմ, որ ակումբի ղեկավարությունը ձեռք կբերեն այն խաղացողին, որն ինձ անհրաժեշտ է` թիմի բալանսը ձևավորելու համար», ասել է Մոուրինյոն: