211652_close_icon

Կառլոս Թևեսը դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

views-count6916 դիտում article-date 14:22 29-12-2016
Չինական «Շանհայ Շենհուան» հայտարարեց «Բոկա Հունիորսի» հարձակվող Կառլոս Թևեսի տրասնֆերի մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Շանհայը» 32-ամյա արգենտինացուն տարեկան 40 մլն եվրո աշխատավարձ էր առաջարկել: Դա նշանակում է, որ Թևեսը դարձավ աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը: Չինաստանի նախորդ առաջնությունում «Շանհայ Շենհուան» գրավել էր 4-րդ տեղը: Թիմը վերջերս գլխավորել է Գուստավո Պոյետը, իսկ կազմում խաղում են հարձակվողներ Օբաֆեմի Մարտինսը և Դեմբա Բան:

Նմանատիպ նյութեր