2080 դիտում
18:19 28-12-2016
Ազդակների տարի էր. երաժիշտ Վահան Արծրունին ամփոփել է անցնող տարին
Կարծում եմ՝ անցնող տարին ազդակների տարի էր՝ թե´ քաղաքական առումով, թե´ միջմարդկային հարաբերությունների մակարդակով: Առհասարակ, իշխանական զանգվածից դեպի հանրություն և դեպի քաղաքացին այդ ուղերձներն ակնհայտ էին, որին համարժեք տարբեր դրսևորումներ տեսանք: Lրագրողների հետ հանդիպման ընթացքում այսպես ամփոփեց 2016 թվականը երաժիշտ Վահան Արծրունին:
Անցնող տարին Վահան Արծրունին դիտարկեց երկու հարթության մեջ՝ որպես երաժիշտ, արվեստի մարդ, և որպես քաղաքացի.
«Առաջին դեպքում պետք է արձանագրել մշակութային դաշտի հստակ սեգմենտավորում: Դրանցից մեկը մենք տեսանք նախագահի հետ հանդիպման ժամանակ, թե ինչպես ինքնադրսևորվեցին բյուջեից տարբեր դիստանցիայի վրա գտնվող մշակութային գործիչները: Այստեղ նախագահի ուղերձն ակնհայտ էր: Այսինքն՝ մենք ստեղծում ենք մի տիրույթ, որտեղ համախմբվում են իշխանություններին լոյալ մշակութային գործիչներ, դիտարկում ենք նաև այլ բևեռներ, որտեղ կան մարդիկ, ովքեր որևէ առնչություն չունեն բյուջեի հետ, և նմանապես որևէ սպասելիքներ ևս չունեն դրանից, ինչպես նաև ցանկություն առնչվելու այդ ոլորտների հետ»:
Իսկ որպես քաղաքացի, Վահան Արծրունին առանձնացրեց իրեն ԱԱԾ հրավիրելու միջադեպը.
«Իմ փորձից ես հասկացա, որ մեզանից յուրաքանչյուրը պաշտպանված չէ այն տեխնոլոգիաներից, որոնք տասնամյակների ընթացքում կիրառվել են սովետական շրջանում, այսինքն՝ ուժային կառույցներից որևէ մեկը ձեզ կարող է հրավիրել սկզբնական տարբերակով՝ զրույցի (այդ տերմինով է քողարկվում հարցաքննություն երևույթը), իսկ ՄԻՊ-ի վերջին վարկածով՝ զրույց և հարցաքննություն հասկացությունները փոխարինվեցին հարցում բառով, որը փաստում է՝ յուրաքանչյուր պետական ատյան կարող է հարցում անցկացնել: Այսինքն, ես պետք է եզրակացնեմ, որ Ազգային անվտանգության ծառայությունում ես հարցման էի մասնակցում՝ սոցիոքաղաքական, ըստ երևույթին: Սա մի կողմից՝ զավեշտալի է, բայց իրականում, երբ խոսքը վերաբերում է քաղաքացու սահմանադրական և տարրական ազատությունների իրավունքներին, ես, համենայն դեպս, շատ լուրջ ու շատ սուր եմ ընդունում, ընկալում և համապատասխան ինքնադրսևորում ցուցաբերում»:
Նմանատիպ նյութեր
2290 դիտում
12:02 16-12-2016
Ինչո՞ւ է Վահան Արծրունին հրավիրվել ԱԱԾ. «Հայկական ժամանակ»
2488 դիտում
17:13 21-01-2019
ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին
Այս բաժնից
619 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
604 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
481 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել