211652_close_icon
views-count2191 դիտում article-date 12:02 16-12-2016

Ինչո՞ւ է Վահան Արծրունին հրավիրվել ԱԱԾ. «Հայկական ժամանակ»

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ԱԱԾ-ն, կարծես թե, ցուցակագրել է բոլոր այն ակտիվ քաղաքացիներին, մշակութային-հասարակական գործիչներին, ովքեր տեսականորեն հնարավոր է միանան հայ-ադրբեջանական խաղաղության պլատֆորմին: Դրանք առաջին հերթին ընդդիմադիր հայացքներով հայտնի մարդիկ են: Կարծում ենք, հենց այս համատեքստում է օրեր առաջ ԱԱԾ-ն զրույցի կանչվել երգահան Վահան Արծրունուն: Վերջինս ոչ միայն հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և անթաքույց համակրում է «Սասնա Ծռերին», այլև ամռանն Ազատության հրապարակում մասնակցում էր Ժիրայր Սեֆիլյանի տարեդարձին նվիրված հեղինակային երգի երեկոյին: Երեկ հայտնի դարձավ, որ նույն օրերին ԱԱԾ է հրավիրվել քանդակագործ Հարութ Կարապետյանը: Վերջինս, դատելով ֆեյսբուքյան նրա էջից, նույնպես համակրում է «Սասնա Ծռերին»: Ի տարբերություն Վահան Արծրունու, Հարութ Կարապետյանը հրաժարվել է զրույցի բանավոր հրավերից, և օրենքով սահմանված կարգով պահանջել է իրեն ծանուցագիր ուղարկել: Դրանից հետո հեռախոսի մյուս ծայրում գտնվողն անցել է հայտնի նավթալինոտ ճնշման ձևերին. «Արա, դու երևի չհասկացար որտեղից են զանգում, ԱԱԾ-ից են զանգում, դու կապիկություն ես անում»,- քանդակագործի պատմելով ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր