2515 դիտում
15:21 28-12-2016
«Բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի լուծմանը». Է. Շարմազանով
ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 28-ին Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի հանդիսավոր նիստին՝ նվիրված Արցախի Ազգային ժողովի ընտրությունների 25-րդ ամյակին:
ՀՀ ԱԺ փոխխոսնակը հանդես է եկել ելույթով և կարևորել երկու հայրենական պետությունների խորհրդարանների միջև հարաբերությունների զարգացումը, արցախյան հիմնախնդրի արդարացի լուծումը և հայության բոլոր հատվածների միասնականությունը:
‹‹Հարգելի քույրեր և եղբայրներ, այսօր պատմական օր է ոչ միայն Արցախի Հանրապետության, այլ նաև ողջ հայության կյանքում: 25 տարի առաջ այս օրն Արցախի ժողովուրդը, ընտրելով Ազգային ժողովի պատգամավորներ, իր առաջին վճռական քայլը կատարեց դեպի ժողովրդավարական, ազատ ու անկախ հանրապետության կառուցումը: 25 տարի առաջ այս օրն Արցախի ժողովուրդը ի լուր ամբողջ աշխարհի հայտարարեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը, որ արցախցին է այլևս լինելու իր ճակատագրի որոշողը և ինքնորոշման իրավունքը պետք է ունենա լիարժեք իրագործում: Այսօր էլ` 25 տարի անց, մենք կարող ենք արձանագրել, որ Արցախի Հանրապետությունն անշեղորեն գնում է ճիշտ ժողովրդավարության և անկախ պետականության կառուցման ճանապարհով, որտեղ պառլամենտարիզը ունի շատ զարգացած ավանդույթներ»,- ելույթում ասել էր Շարմազանովը:
Փոխխոսնակը հավաստիացրել է, որ որպես ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ամեն ինչ անելու է, որպեսզի Արցախի Հանրապետությունը դառնա միջազգայնորեն ճանաչված սուբյեկտ: «Մեր բոլորիս հայացքները պետք է ուղղված լինեն արցախյան հիմնախնդրի արդարացի ու հայանպաստ լուծմանը»,- եզրափակել է Շարմազանովը:
Նմանատիպ նյութեր
694 դիտում
12:40 14-07-2023
Հայաստանը մեծապես արժևորում է Ձեր ջանքերը՝ ուղղված ԼՂ հիմնախնդրի արդարացի լուծմանը․ ՀՀ նախագահը՝ Մակրոնին
826 դիտում
09:42 23-09-2024
Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բանակցային քաղաքական լուծմանը․ Մելանի Ժոլի
Այս բաժնից
1369 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
979 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար