7291 դիտում
23:20 28-12-2016
Որոնք էին Վիկինգների զավթումների հիմնական պատճառները
Վիկինգները զավթումների համար տարբեր պատճառներ ունեին՝ նոր հողերի փնտրում և վերաբնակեցում, ասպատակություններ, ծովահենություն, խոշոր ռազմական արշավանքներ, առևտուր։
Շվեդների, դանիացիների և նորվեգացիների մոտ համայնական-տոհմական կարգի քայքայումը ուղեկցվում էր վերնախավի հզորացմամբ, որի համար ավարը հարստանալու հիմնական միջոցն էր։
Համայնքի շատ ազատ անդամներ լքում էին խիտ բնակեցված ափամերձ շրջանները մշակելի հողերի պակասի պատճառով։ Նավաշինարարության զարգացումը հնարավորություն էր բացում վիկինգների առջև։ Նրանք նավարկում էին ոչ միայն Բալթիկ ծովում, այլև Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային ջրերում և Միջերկրական ծովում։
Սկանդինավների առաջին այցելությունները հարավային տարածքներ խաղաղ էին՝ առևտրի նպատակներով։ Մոտավորապես 725 թվականին նրանք հասել են Դանիայի Ռիբե քաղաքը, որն այն ժամանակ ծովափնյա առևտրական կենտրոն էր։
Նմանատիպ նյութեր
4843 դիտում
23:25 22-05-2016
Մահվան նշանակությունը վիկինգների դիցաբանությունում
4935 դիտում
23:30 17-08-2017
Հնագետները Դանիայում վիկինգների հազարամյա ամրոց են հայտնաբերել
11482 դիտում
23:46 14-04-2016
Այդ գիշեր բացակայում էր լուսինը. Տիտանիկի խորտակման հիմնական պատճառները
Այս բաժնից
934 դիտում
10:36 11-01-2025
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
1477 դիտում
15:48 10-01-2025
Ուղղակի խոսել են, քաշքշուկ չի եղել. Հակոբ Սիմիդյանը՝ Ղալումյանի ու Հայկ Սարգսյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին