Հնագետները Դանիայում վիկինգների հազարամյա ամրոց են հայտնաբերել
Դանիացի հնագետները նախկինում անհայտ վիկինգների ամրոց են հայտնաբերել, որը կառուցվել է 10-րդ դարի վերջին: Այդ մասին գրում է РИА Новости-ն:
Ինչպես հայտնում է աղբյուրը` ամրոցն ունի արտասովոր ճարտարապետությունը, ինչը խոսում է այն մասին, որ կառուցողները պարզունակ ավազակներ և ծովահեններ չեն եղել:
Դանիական Օրհուսի համալսարանի հնագետ Սորեն Սինդբեկը ասել է, որ ընդհանուր առմամբ հնագետները նման հինգ ամրոց են հայտնաբերել Դանիայի տարբեր շրջաններում և Շվեդիայի հարավում: