211652_close_icon
views-count11413 դիտում article-date 23:46 14-04-2016

Այդ գիշեր բացակայում էր լուսինը. Տիտանիկի խորտակման հիմնական պատճառները

1․[b]Եղանակային պայմաններ։[/b] Այդ գիշեր բացակայում էր լուսինը, որը կլուսավորեր այսբերգը, և առաջ նայող նավաստիները կկարողանային այն ավելի շուտ նկատել։ Բացակայում էր ալեկոծությունը, որի դեպքում ճերմակ փրփուրները ցույց կտային այսբերգի տեղը։ Այսբերգը, հնարավոր է բախումից առաջ շրջվել է, և նրա վերջրյա մասը մուգ գույնի է եղել։ Այսբերգի ուշացած հայտնաբերման պատճառ կարող էր լինել նաև կեղծ հորիզոնի տեսքով վերին տեսիլքի առաջացումը, որի ֆոնին այսբերգը վատ տեսանելի է եղել։ 2․[b]Վնասվածքների բնույթը։[/b] Բախման արդյունքում «Տիտանիկ»-ը ստացել է աջ նավակողով ձգված ավելի քան 90 մ երկարությամբ վեց նեղ ճեղքվածքներ։ Վնասվածքների երկարությունն էլ կանխորոշեց նավի խորտակումը։ Հինգ առաջնային մեկուսամասերի ջրածածկումը առաջացրեց նավի առաջամասի դեֆֆերենտ, ինչի պատճառով էլ ջուրն սկսեց լցվել չվնասված մեկուսամասեր միջնորմների վրայով։ 3․Վտանգավոր գոտում մեծ արագությունը։ Չնայած մյուս նավերից ստացված նախազգուշացումներին՝ «Տիտանիկ»-ը մուտք գործելով դրեյֆող այսբերգներով լցված գոտի, չի նվազեցրել արագությունը։ Եթե նավն ընթանար փոքր արագությամբ, նա կկարողանար խուսափել այսբերգի հետ բախումից։ 4․[b]Հերթապահ սպայի սխալը։ [/b]Ուիլյամ Մյորդոկը բախումից առաջ կարգադրեց «Ձախ նավակող» և «Լրիվ հետընթաց» (հնարավոր է՝ «Կանգ առ մեքենա»)։ Կենտրոնական պտուտակի կանգնեցումը զգալիորեն նվազեցրեց ղեկի արդյունավետությունը, քանի որ դադարեց ղեկի թևի ջրի շրջհոսքը։ Ավելի բարձր խուսանավման հասնելու համար ձախ շրջադարձի ժամանակ անհրաժեշտ էր դարձափոխել ձախ պտուտակը, իսկ աջով և կենտրոնականով շարունակել առաջ աշխատել։ 5․[b]Վերջին սառցային նախազգուշացման անտեսում։ [/b]Քանի որ «Տիտանիկ»-ի ռադիոհաղորդների հիմնական պարտականությունը մասնավոր հեռագրեր ուղարկել և ստանալն էր, նրանք պատշաճ ուշադրություն չէին դարձնում մյուս նավերից ստացված սառցային նախազգուշացումներին։ Սառցային նախազգուշացման մասին վերջին հաղորդումը, որն ուղարկվել էր այսբերգի հետ բախումից մեկ ու կես ժամ առաջ, ռադիոհաղորդ Ջեկ Ֆիլիպսն ընդհատեց այն պահին, երբ «Կալիֆորնիեն»-ի ռադիոհաղորդը պատրաստվում էր հաղորդել հենց «Տիտանիկ»-ի ուղու վրա գտնվող սառցային կուտակումների լայնարձակ գոտու կոորդինատները։

Նմանատիպ նյութեր