Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 28-ին
1612 թ. – Գալիլեո Գալիլեյը առաջին անգամ դիտարկեց Նեպտուն մոլորակը:
1869 թ. – ԱՄՆ-ում արտոնագրվեց մաստակ(ծամոն):
1895 թ. – Փարիզի Կապուցինների բուլվարի «Գրան կաֆե» նկուղում Լյումիեր եղբայրները դրեցին առաջին հրապարակային վճարովի կինոսյանսը, ցուցադրվեց 10 կինոնկար, ընդհանուր 20 րոպե տևողությամբ:
1895 թ. – Վիլհելմ Ռենտգենը հայտարարեց ռենտգենյան ճառագայթների հայտնաբերման մասին:
1908 թ. – Միջերկրական ծովում (էպիկենտրոնը` Ապենինյան թերակղզու և Սիցիլիայի միջև գտնվող Մեսինյան նեղուցում) տեղի ունեցավ երկրաշարժ, ինչի հետևանքով ըստ տարբեր հաշվարկների մահացավ 100-200 000 մարդ:
1928 թ. – մահացել է Գեորգի Յակուլովը, ազգությամբ հայ, ռուս նկարիչ, արվեստի տեսաբան (ծն. 1884 թ.):
1948 թ. – մահացել է Հակոբ Գյուրջյանը, հայ նշանավոր քանդակագործ (ծն. 1881 թ.):
2007 թ. – Նեպալը հայտարարվեց Ֆեդերատիվ Դեմոկրատական Հանրապետություն: