ԼՂՀ խորհրդարանի նախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը դեկտեմբերի 27-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում առկա օրինագծերը և պարզաբանվել՝ ԱԺ լիագումար նիստում Արցախի Հանրապետության Սահմանադրության նախագծի քննարկման ընթացակարգը:
Սոցիալական և առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը համապատասխան հաղորդում է ներկայացրել շրջանառության մեջ գտնվող օրինագծի վերաբերյալ:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը հայտարարել է, որ 6-րդ գումարման Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի եզրափակիչ լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 29-ին:
[b]ԼՂՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ[/b]