211652_close_icon
views-count1961 դիտում article-date 15:04 05-10-2016

ԼՂՀ Խորհրդարանի նախագահը աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել

ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հոկտեմբերի 5-ին խորհրդարանի փոխնախագահի, մշտական հանձնաժողովների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Աշոտ Ղուլյանը նախևառաջ շնորհավորել է բոլորին՝ Ուսուցչի միջազգային տոն օրվա կապակցությամբ, հաշվի առնելով, որ 6-րդ գումարման ԱԺ պատգամավորների կազմում ևս կան նախկին ուսուցիչներ և դասախոսներ: Անցնելով օրակարգային հարցերին՝ խորհրդարանականները քննարկել և համապատասխան հաղորդումներ են ներկայացրել չորրորդ նստաշրջանում շրջանառության մեջ գտնվող օրինագծերի վերաբերյալ: Ընդունվել է ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի՝ ԱԺ լիագումար նիստում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը քննարկելու առաջարկը: Որոշվել է ԱԺ հերթական լիագումար նիստը հրավիրել հոկտեմբերի 6-ին ժամը 11:00-ին:

Նմանատիպ նյութեր