211652_close_icon
views-count6317 դիտում article-date 17:18 27-12-2016

ԵՊՀ ուսանողական կառույցներն իրականացրին ամանորյա բարեգործական ծրագիրը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամանորին ընդառաջ նվերներով լի պարկերը արդեն ուղևորվել են Արցախի Մարտակերտի ու Շահումյանի շրջանների մի շարք բնակավայրեր: Երեք օր շարունակ՝ դեկտեմբերի 24-26-ը, համալսարանականները եղել են ապրիլին ռազմական գործողություններ եղած շրջաններում՝ Մարտակերտում, Մատաղիսում, Թալիշում, Քարվաճառում, Շահումյանի շրջանի մի շարք գյուղերում, ինչպես նաև Ստեփանակերտի մանկատանը: ԵՊՀ ուսանողական կառույցների ներկայացուցիչների քննարկման արդյունքում որոշվել է ավանդույթ դարձած ամենամյա տարեվերջյան միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցներով պատրաստել ամանորյա նվեր-պարկեր, ինչպես նաև կազմակերպել մշակութային միջոցառումներ: Ամանորյա սոցիալական այս ծրագիրը հավանության է արժանացել նաև ԵՊՀ ռեկտորի կողմից: ԵՊՀ ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանի խոսքով ձևավորվել է շուրջ 50 հոգանոց ուսանողների աշխատանքային խումբ: Նրանց մի մասը մասնակցություն է ունեցել մշակութային միջոցառումների կազմակերպմանը, մյուսները՝ օգնել են նվերների փոխանցման գործում: Նշենք, որ ամանորյա տոնական միջոցառումն իրականացվում է 2006 թ-ից: Ընդհանուր առմամբ՝ այս տարիների ընթացքում տարեվերջյան տոնին մասնակցել են ավելի քանի 4.000 ուսանողներ՝ տարբեր ֆակուլտետներից և ուսանողական կառույցներից: Նույն ծրագրով համալսարանականները Տավուշում կլինեն դեկտեմբերի 29-ին: Ընդհանուր առմամաբ, համասարանականների նախաձեռնության արդյունքում ամանորյա նվերներ կստանան Տավուշի ու Արցախի սահմանամերձ շրջանների 2000 փոքրիկներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր