Մեկնարկում է ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Լինենք հոգատար» բարեգործական ծրագիրը
Այսօր՝ ապրիլի 3-ին, ժամը 15:00, Երևանի պետական բժշկական համալսարանի նիստերի դահլիճում տեղի կունենան «Քեսաբ» ֆիլմի դիտում (հեղ.՝ Նանե Բագրատունի) և հանդիպում արդեն Հայաստան ժամանած քեսաբցի ընտանիքի հետ: Միջոցառման ընթացքում հնարավորություն կստեղծվի բացահայտելու Քեսաբն ու իրականությունը կատարվածի մասին։
Սա մեկնարկն է լինելու ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի «Լինենք հոգատար» բարեգործական ծրագրի, որն այս անգամ ուղղված կլինի քեսաբահայերին ու նրանց հիմնախնդիրներին:
Հանդիպումը կիրականացվի ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի և ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության հետ համատեղ: