211652_close_icon
views-count2687 դիտում article-date 10:54 27-12-2016

Քաղաքացիների մեծ մասը ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանի ու նրա գլխավորած կառավարությունից. «Առավոտ»

«Առավոտ» թերթը գրում է. ««Առավոտ»-ն անդրադարձել է «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի հայաստանյան գրասենյակի կողմից անցկացված «Ինչպե՞ս եք գնահատում ՀՀ վարչապետի 100 օրյա գործունեությունը» հարցման արդյունքներին՝ նշելով, որ հարցվածների 7.5%-ը տվել է «գերազանց», 16.8%-ը՝ «լավ», 34.5%-ը՝ «բավարար» պատասխանները: Վարչապետի գործունեությունը «վատ» և «շատ վատ» որակել են հարցման մասնակիցների համապատասխանաբար 29.4% և 11.8%-ը: Անշուշտ կարելի է «Թրանսփարենսի ինթերնեյշնլի» հարցման շուրջ հարցադրումներ անել՝ կապված ընտրանքի, մեթոդաբանության և այլնի հետ, սակայն նշված թվերը, գուցե որոշակի շեղմամբ, արտացոլում են մեր հասարակության մեջ եղած տրամադրությունները: Այսօր Հայաստանի քաղաքացիների մեծ մասը որոշակի ակնկալիքներ ունեն Կարեն Կարապետյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունից, և այդ ակնկալիքները օբյեկտիվ հիմքեր ունեն: Կարեն Կարապետյանի «մրցակցային առավելություններից» մեկն էլ, հավանաբար, այն էր, որ պաշտոնավարման հենց առաջին իսկ օրերին նա համարձակություն ունեցավ օբյեկտիվ գնահատական տալ երկրում ստեղծված տնտեսական վիճակին՝ այն անվանելով «չափազանց ծանր»: Ձևակերպելով խնդիրը՝ վարչապետ Կարապետյանը փաստացի ազդակ տվեց հանրությանը, որ մտադիր է լրջորեն զբաղվել դրանով: Ինչը, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ հանրային տրամադրությունների վրա: Վերը նշվածին կարելի է հավելել նաև սոցիալական այնպիսի զգայուն թեմաների շուրջ, ինչպիսիք գազի ու էլեկտրաէներգիայի սակագներն են, Կարապետյանի կառավարության որդեգրած մոտեցումն ու տված լուծումները»»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր