211652_close_icon
views-count5364 դիտում article-date 10:04 27-12-2016

Սեյրան Օհանյանը Ֆեյսբուքում ակտիվ է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն սկսել է ակտիվորեն գրառումներ կատարել Ֆեյսբուքում։ Նախօրեին նա հայտարարել է, թե քաղաքականությամբ զբաղվելու առաջնահերթ քայլը պետք է լինի Ղարաբաղի խնդրի վերաբերյալ հստակ դիրքորոշում արտահայտելը։ Օհանյանը հայտարարում է, որ սխալ է մոտեցումը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման։ Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է զարգանա, որպեսզի կարողանա կարգավորել Ղարաբաղի հարցը, մրցակցել Ադրբեջանի հետ թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական և տնտեսական դաշտում՝ ստիպելով, որպեսզի Բաքուն թողնի ռազմատենչությունն ու գնա փոխհամաձայնության»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր