211652_close_icon
views-count7912 դիտում article-date 20:36 26-12-2016

Կյանքից հեռացավ անվանի դիվանագետ, Բրազիլիայում Հայաստանի նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը

Արտաքին գործերի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ դեկտեմբերի 25-ին կյանքից հեռացավ անվանի դիվանագետ, Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Աշոտ Եղիազարյանը։ Կենսագրական տվյալներ Աշոտ Եղիազարյանը ծնվել է 1943թ. հունիսի 16-ին Երևանում: [b]Կրթությունը[/b] 1965թ. - ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետը: 1973-1976թթ. - ԽՍՀՄ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիայի ունկնդիր, ստացել է դիվանագետի, միջազգային հարաբերությունների պատմության մասնագետի որակավորում։ [b]Աշխատանքային փորձ[/b] 1965-1968թթ. - Սփյուռքի հետ մշակութային կապերի կոմիտե 1968թ. - ՀԽՍՀ ԱԳՆ երկրորդ քարտուղար 1973թ. - ՀԽՍՀ ԱԳՆ քաղաքական լրատվության բաժնի պետի տեղակալ, այնուհետև՝ բաժնի պետ 1976թ. - ԽՍՀՄ ԱԳՆ Աֆրիկայի բաժնի երկրորդ քարտուղար 1976-1983թթ. - Անգոլայում ԽՍՀՄ դեսպանության 2-րդ քարտուղար, այնուհետև՝ 1-ին քարտուղար 1983-1987թթ. - ՀԿԿ կենտկոմում զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ 1989-1991թթ. - ՀԽՍՀ ԱԳՆ փոխնախարար 1991թ. մարտի 28-ից դեկտեմբերի 9-ը - ՀՀ արտգործնախարարի տեղակալ, առաջին տեղակալ, ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար 1991-1993թթ. - Միջազգային հարցերով ՀՀ վարչապետի օգնական 1995-1996թթ. - ՀՀ ԱԳՆ եվրոպայի երկրների վարչության պետ 1996-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Լատինական Ամերիկայի երկրների վարչության պետ 1998-2007թ. - Սան Պաուլուում (Բրազիլիա) ՀՀ գլխավոր հյուպատոս 2007-2010թ. - ՀՀ ԱԳՆ ԱՄՆ վարչության խորհրդական 2010-2014թթ. - Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան [b]Դիվանագիտական աստիճանը[/b] 2002թ. հուլիսի 30-ին շնորհվել է արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան: [b]Պարգևներ[/b] 1983թ. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Արիության և անձնվեր աշխատանքի համար» Պատվո նշան շքանշանով: 2001թ. և 2009թ. պարգևատրվել է «ՀՀ դիվանագիտության ասպարեզում երկարատև և անբասիր աշխատանքի համար», «Դիվանագիտությանը մատուցած ծառայությունների համար» ՀՀ ԱԳՆ հուշամեդալներով և դիպլոմներով: Աշոտ Եղիազարյանի աշխատանքային հարուստ փորձը մեծ նշանակություն ունեցավ նորանկախ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության կայացման գործում՝ նպաստելով դիվանագետների նոր սերնդի մասնագիտական հմտությունների ձևավորմանը և դրանց զարգացմանը: Աշոտ Եղիազարյանի` անսահման բարությամբ և մարդասիրությամբ, արժանապատիվ անհատականությամբ օժտված հմուտ դիվանագետի, հայրենասերի և մեծ հայորդու վառ հիշատակը հավերժ կմնա նրան ճանաչողների սրտերում: Հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 27-ին, ժամը 18:00-21:00՝ Նորքի 5-րդ զանգվածի Սուրբ Սարգիս եկեղեցում, իսկ հուղարկավորությունը՝ դեկտեմբերի 28-ին, ժամը 13:00` նույն վայրից:

Նմանատիպ նյութեր