211652_close_icon
views-count1630 դիտում article-date 22:29 02-01-2024

100 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային դիվանագետ, աֆրիկյան երկրներում ԽՍՀՄ դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցը

Մոսկվայում 100 տարեկանում կյանքից հեռացել է խորհրդային դիվանագետ, աֆրիկյան երկրներում ԽՍՀՄ դեսպան Գեորգի Տեր-Ղազարյանցը, հայտնում է «SHOT» տելեգրամյան ալիքը։

Աղբյուրի տվյալներով՝ Տեր-Ղազարյանցը մահացել է դեկտեմբերի 31-ին՝ Ամանորից ժամեր առաջ։ Տեր-Ղազարյանցի դին Մոսկվայի Յակիմանկա թաղամասի Մալայա Պոլյանկա փողոցում գտնվող բնակարանում հայտնաբերել է նրա 61-ամյա դուստրը։

Տեր-Ղազարյանցի դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Նախնական տվյալներով՝ մահվան պատճառ է դարձել սրտամկանի ինֆարկտը։

Գեորգի Արտաշեսովիչ Տեր-Ղազարյանցը ծնվել է 1923 թվականի մարտի 10-ին Բաքվում։ Նա մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին, 1950 թվականից եղել է ՀԼԿԵՄ ԿԿ առաջին քարտուղարը, 1956 թվակականից՝ խորհրդային երիտասարդության հակաֆաշիստական կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, ՀամԼԿԵՄ ԿԿ բաժնի վարիչ, 1958 թվականից՝ ԽՄԿԿ ԿԿ պատասխանատու աշխատող, 1961 թվականից՝ ՀԿԿ ԿԿ քարտուղար, 1966 թվականից՝ երկրորդ քարտուղար։

1973-1981 թվականներին Տեր-Ղազարյանցը եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպանը Գամբիայում և Սենեգալում, 1983 թվականից՝ Զիմբաբվեում։

Նմանատիպ նյութեր