211652_close_icon
views-count2610 դիտում article-date 12:39 26-12-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 26-ին

1831 թ. – Միլանում կայացավ Վինչենցո Բելլինիի Նորմա նշանավոր օպերայի առաջնախաղը: 1879 թ. – ծնվել է Արմեն Տիգրանյանը, հայ մեծանուն երգահան, խմբավար, ՀԽՍՀ և ՎԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, հայկական ազգային օպերայի հիմնադիր (մահ. 1950 թ.): 1909 թ. – ծնվել է Հրանտ Բատիկյանը, հայ գենետիկ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (մահ. 1983 թ.): 1972 թ. – մահացել է Հարի Թրումենը, ԱՄՆ-ի 33-րդ նախագահը (ծն. 1884 թ.): 1977 թ. – մահացել է Հովարդ Հոուքսը, ամերիկացի նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր (ծն. 1896 թ.): 1991 թ. – պաշտոնապես դադարեց գոյություն ունենալ Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը: 2004 թ. – Հնդկական օվկիանոսում ավերիչ երկրաշարժ և ցունամի եղավ, որի հետևանքով զոհվեց մոտ 230 000 մարդ: 2010 թ. – մահացել է Կիմ Երիցյանը, թատրոնի և կինոյի հայ նշանավոր դերասան (ծն. 1930 թ.):

Նմանատիպ նյութեր