211652_close_icon

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 25-ին

views-count5219 դիտում article-date 23:30 25-12-2016
1642 թ. – ծնվել է Իսահակ Նյուտոնը, անգլիացի աշխարհահռչակ ֆիզիկոս, մաթեմատիկոս, աստղագետ, ալքիմիկոս, փիլիսոփա և աստվածաբան (մահ. 1727 թ.): 1920 թ. – Տաթևի վանքում հրավիրվեց համազանգեզուրյան 1-ին համագումարը և որոշվեց Զանգեզուրը ժամանակավորապես հռչակել անկախ պետություն` Լեռնահայաստան, Գարեգին Նժդեհը դարձավ Սյունիքի սպարապետ: 1927 թ. –ծնվել է Ռամ Նարայանը, հնդիկ նշանավոր երաժիշտ: 1930 թ. – ծնվել է Արմենակ Ալաջաջյանը, հայ նշանավոր բասկետբոլիստ, բասկետբոլի մարզիչ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր մարզիչ: 1962 թ. – տեղի ունեցավ ամերիկյան «Սպանել ծաղրասարյակին» ֆիլմի պրեմիերան, որը նշանակալի ազդեցություն է ունեցել սևամորթների իրավունքների պաշտպանության հարցում: 1979 թ. – սկսվեց Աֆղանական պատերազմը: 1991 թ. – ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հրաժարական տվեց: 1991 թ. – Ուզբեկստանը անկախացավ ԽՍՀՄ-ից:

Նմանատիպ նյութեր