Հանրապետության մի շարք ավտոճանապարհներին ձյուն է տեղում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Ախուրյանի, Գավառի, Բաղրամյանի, Մեղրու, Արարատի, Աշոցքի, Եղեգնաձորի, Սևանի, Հրազդանի, Ճամբարակի, Թալինի, Մարալիկի, Արթիկի, Սպիտակի, Սիսիանի, Ապարանի, Վայքի տարածաշրջանների, Կոտայքի և Տավուշի մարզի ավտոճանապարհներին ձյուն է տեղում:
[color=#CC0000]Դիլիջանի տարածաշրջանի ճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է:[/color]
Նշված ավտոճանապարհներին կատարվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
[b]
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն[/b]