slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները վտանգելով իրենց կյանքը՝ վնասազերծել են զինված քաղաքացուն
211652_close_icon

Արտակարգ դեպք Երևանում. ոստիկանները վտանգելով իրենց կյանքը՝ վնասազերծել են զինված քաղաքացուն

views-count64807 դիտում article-date 15:01 25-12-2016
Երեկ՝ դեկտեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ծառայության ժամանակ Ալեք Մանուկյանի փողոցում նկատել են, որ 2 քաղաքացու միջև ծեծկռտուք է տեղի ունենում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանները մոտենալով նրանց՝ տեսնում են, որ 1 հոգի ընկած է գետնին, իսկ մյուսը՝ հարվածներ է հասցնում նրան: Տեղում հորդորում են, որպեսզի վիճաբանությունը դադարեցնեն և հայտնեն իրնեց տվյալները, սակայն ապարդյուն: Այդ ժամանակ ոստիկանության ծառայողները նկատում են, որ նրանցից մեկի ձեռքին ատրճանակ կա և պրոֆեսիոնալ ձևով կարողանում են վնասազերծել նրան և ծեծվածի հետ տեղափոխում են ոստիկանության կենտրոնական բաժին: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ ծեծի ենթարկվածը Երևան քաղաքի Չարենցի 7 շենքի բնակիչ, 38-ամյա Ռաֆայել Բերչիյանն է, իսկ ատրճանակը վնասազերծել են Երևան քաղաքի Շենգավիթ 11 փողոցի բնակիչ, 33-ամյա Արմեն Հաջոյանից: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ատրճանակը եղել է գազային և նրա օրինականությունը ոստիկանությունը պարզում է: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 0+
0+

Նմանատիպ նյութեր