52730 դիտում
10:07 25-12-2016
«Շումախերական» ավտովթար Երևանում. Բաղրամյան պողոտայում Lexus-ի վարորդը բախվել է երկաթե թիթեղներին և հայտնվել մայթին. 3 վիրավորները հասակակից երիտասարդներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ դեկտեմբերի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում Lexus մակնիշի 35 CR 758 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Բաղրամյան պողոտաում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել նորակառույց շինհրապարակի թիթեղյա պարսպին, մոտ 30 մետր վնասել այն, ապա կրկին հայտնվել ճանապարհի երթևեկելի գոտում:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի 3/2 տան բնակիչ, 25-ամյա Արմեն Բալյանը, Երևան քաղաքի Գյուլբենկյան փողոցի 36 շենքի բնակիչ, 25-ամյա Սիմոն Սիմոնյանը և 26-ամյա Էրիկ Ազոյանը:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների խարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Վիրավորներից մեկին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և նրան, մինչ շտաօգնության ժամանումը, տեղում առաջին անհրաժեշտ օգնությունն է ցուցաբերել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբի պարամեդիկը, որից հետո իրենց ավտոմեքենայով նրան տեղափոխել են հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժին, որտեղից ժամանել է ավագ հետաքննիչ Վարդան Սարգսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արաբկիրի բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ոստիկանները, ովքեր քաղաքացիների օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել մյուս վիրավորներին:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև՝ հրաշք է, որ վարորդը բախվելով երկաթե թիթեղներին, մոտ 100 մետր չի գահավիժել շինհրապարակ, հակառակ դեպքում՝ վթարը ողբերգական կլիներ:
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2146 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)