61412 դիտում
23:16 24-12-2016
«32 թատրոնում» ասեղ գցելու տեղ չկար․ TRIO STUDIO-ի սաները «մատ» արեցին բոլոր «զառանցողներին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, Երևանում՝ «32 թատրոն»-ում, տեղի ունեցավ TRIO STUDIO-ի նախատոնական համերգը՝ ռետրո ոճում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ստուդիայի սաները ներկայացան ռետրո երաժշտությամբ, ինչպես նաև ներկայացրեցին մի շարք հումորային համարներ, որոնք 60-ականներից մինչ 90-ականները տեղի ունեցած կարևորագույն իրադարձությունների մասին էին:
Ելույթ ունեցան նաև ստուդիայի պարային բաժնի աշակերտները, ովքեր ներկայացրեցին տոնական պարային համար:
Ստուդիայի տնօրինությունը՝ ի դեմս սիրված ու ճանաչված դերասան Գրիգոր Դանիելյանի և նրա տիկնոջ՝ Հռիփսիմե Ելինյանի, շնորհավորում են հայության Ամանորն ու Սուրբ Ծնունդը և մաղթում, որ գալիք աքաղաղի տարին լինի հաջողությունների և ստեղծագործական վերելքների տարի: Ու թող հայոց երկրի առավոտները բացվեն Շնորհալու խոսքով․ «Առավոտ լուսո, արեգակն արդար»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ երեխաները իրենց կատարումներով ապացուցեցին, որ ինչքան էլ որոշ մարդիկ «զառանցեն», թե մշակութային կյանքը Հայաստանում մեռած է, դա այդպես չէ․ այսօրվա ներկայացումը ապացուցեց լրիվ հակառակը։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 795+
795+
Նմանատիպ նյութեր
13497 դիտում
19:32 16-04-2014
Ոստիկանության վարչական շենքի դիմաց ասեղ գցելու տեղ չկար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
12103 դիտում
23:15 22-05-2014
Երևանի «գայի պլաշադկայում» ասեղ գցելու տեղ չկար. այն գրավել էին «ԳԱԶել»-ները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ