Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Trio Studio-ի հոբելյանական համերգը. շատ աստղեր ու աստղիկներ կնախանձեին կատարողներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` մայիսի 30-ին, Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Trio Studio-ի հոբելյանական համերգը, որը նվիրված էր Trio Studio-ի 4-ամյակին:
Դահլիճում ասեղ գցելու տեղ չկար և այն դիտելու համար ժամանել էին ավագ և երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ:
Կատարումներով հանդես եկան ստուդիայի սաները, որոնց կնախանձեին անգամ հեռուստասերիալներից հայտնի շատ դերասաններ, ինչպես նաև երգի և պարարվեստի բազմաթիվ աստղեր և աստղիկներ:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի