211652_close_icon
views-count4109 դիտում article-date 23:40 24-12-2016

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում դեկտեմբերի 24-ին

1777 թ. – Ջեյմս Կուկը հայտնաբերեց ամենամեծ ատոլային կղզին` Կիրաբատի կղզեխմբի Սուրբ Ծննդյան կղզին: 1868 թ. – ծնվել է Էմանուել Լասկերը, գերմանացի նշանավոր շախմատիստ, շախմատի աշխարհի 3-րդ չեմպիոն (մահ. 1941 թ.): 1895 թ. – ծնվել է Գուրգեն Յանիկյանը, հայ գրող և ճարտարագետ, հայկական նորագույն զինյալ ազատագրական պայքարի հերոս, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի հիմնադիրներից (մահ. 1984 թ.): 1906 թ. – ծնվել է Ջեյմս Հադլեյ Չեյզը, անգլիացի դետեկտիվ գրող (մահ. 1985 թ.): 1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ սկսվեց Սուրբ Ծննդյան հրադադարը: 1951 թ. – Լիբիան անկախացավ Միացյալ Թագավորությունից և Ֆրանսիայից: 1974 թ. – մահացել է Իդա Քարը (Քարամյան), հայ լուսանկարիչ (ծն. 1908 թ.): 1981 թ. – ծնվել է Դիմա Բիլանը, ռուս ճանաչված երգիչ, Եվրատեսիլի հաղթող: 1997 թ. – մահացել է Տոսիրո Միֆունեն, ճապոնացի դերասան, հայտնի է Ակիրա Կուրոսավայի ֆիլմերից (ծն. 1920 թ.):

Նմանատիպ նյութեր