211652_close_icon
views-count38720 դիտում article-date 15:02 24-12-2016

«Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի նախագահն ու փոխնախագահն ինչո՞ւ էին այցելել «Ֆորսաժ Տուր» ընկերություն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

5 տարուց ավելի է, Հայաստանում արդեն սիրված և ճանաչում ստացած [url=https://web.facebook.com/Kyokushin-karate-Armenia-323736751109747/?fref=ts]«Կիոկուշին»[/url] կարատեի ֆեդերացիան ավանդույթի համաձայն ամեն տարվա վերջում իր երախտիքի ու շնորհակալանքի խոսքն է ուղղում այն հովանավորներին, որոնց շնորհիվ ֆեդերացիան անցկացնում է մրցումներ և մասնակցում միջազգային մրցաշարերի, որոնցից շատ դեպքերում սաները վերադառնում են հաղթանակներով։ Այսօր՝ դեկտեմբերի 24-ին, ֆեդերացիայի նախագահ Սպարտակ Գասպարյանն ու փոխնախագահ Գրիշա Թորոսյանը անակնկալ այցելեցին Աջափնյակ վարչական շրջանում գործող [url=https://web.facebook.com/Forsagetours/?fref=ts]«Ֆորսաժ Տուր»[/url] ընկերության գրասենյակ, որտեղ տնօրենին հանձնեցին շնորհակալագիր՝ «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիային ամեն անգամ աջակցություն ցուցաբերելու համար։ Ֆեդերացիայի նախագահ Ս. Գասպարյանը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ասում էր. «Ամեն անգամ մեր շնորհակալագիրն ենք հանձնում «Ֆորսաժ Տուր»-ի տնօրեն Կարեն Թադևոսյանին՝ ֆեդերացիային այս 4 տարվա ընթացքում օգնություն տրամադրելու և օժանդակելու կապակցությամբ, որի շնորհիվ ամեն տարի մոտ 100 երեխա մեկնում է միջազգային մրցաշարերին մասնակցելու։ Կ. Թադևոսյանի հետ նաև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ հետագայում «Կիոկուշին»-ը և «Ֆորսաժ Տուր»-ն ավելի սերտ համագործակցություն կծավալեն և ավելի ամուր հիմքերի վրա կդրվի այդ համագործակցությունը»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ընկերությունը զբաղվում է ուղևորափոխադրումներով, հիմնականում, դեպի Ռուսաստանի Դաշնություն։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/11/14/101139/]հայտնել [/url]էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, երբ ՀՀ վաստակավոր բժիշկներ Կառլեն և Սառա Եսայանների բարերարությամբ Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Նանսենի անվան փողոցում կառուցվեց Ֆրիտյոֆ Նանսենի թանգարանը, Սուրբ Աստվածածին եկեղեցին, որտեղ տեղադրվեցին նաև Արցախյան հերոսամարտում զոհվածների և Հայոց մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր, երևանցիները այդ տարածքը ընդունեցին որպես սրբատեղի, մինչդեռ մինչ Կ. և Ս. Եսայանների կողմից տարածքը հիմնանորոգվեց ու տեսքի բերվեց, այն վերածված էր աղբի բուրգի. ոչնչացման եզրին էր հայտնվել կանաչ տարածքը ու այդ ժամանակ էր, որ որոշ բնապահպաններ գրանդների հոտից արբած՝ չարախոսում էին, թե նշված հատվածում կառուցվում է խանութ կամ խաղատուն և միայն որոշ ժամանակ անց այդ վայ-գրանդակեր բնապահպանները «երազախաբ» եղան։ Ոչ միայն մայրաքաղաքի, այլ հանրապետության բազմաթիվ բնակիչներ, արտասահմանից Հայաստան ժամանած հյուրեր Երևան լինելիս պարտադիր իրենց պարտքն են համարում այցելել այդ գողտրիկ սրբատեղին։ Սուրբ Աստվածածին եկեղեցին ամեն օր մարդաշատ է. մեր ու մանուկ, ահել ու ջահել իրենց հոգևոր ծարավը նաև հագեցնում են եկեղեցում, շատ դեպքերում ժամերգության տակ մոմավառություն կատարում։ Նոյեմբերի 13-ին կրկին մարդաշատ էր թանգարանի և եկեղեցու բակը։ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի և Աշոտ Ղուլյանի անվան մանկապատանեկան մարզատեխնիկական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանի «Կիոկուշին» կարատեի ֆեդերացիայի մոտ 300 սաներ մրցումներից հետո, որը տեղի էր ունեցել Նոր Նորք վարչական շրջանում, այցելել էին Սուրբ Աստվածածին եկեղեցի և կատարել մոմավառություն՝ Հայաստանի սահմաններն անառիկ պահող առյուծ զինվորների առողջության, Հայաստան և Արցախ աշխարհի խաղաղության համար։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր