2130 դիտում
10:25 24-12-2016
Անկախ ռուսական կամքից հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով. «168 ժամ»
«168 ժամ» թերթի առաջնորդողը գրում է. «Սա Վիգեն Սարգսյանի երկրորդ պաշտոնական այցն էր Ռուսաստանից հետո, որտեղ ստորագրվեց հայ-ռուսական միասնական զորախմբի մասին պայմանագիրը։ Այս հարցը բազմիցս է քննարկվել վրացական փորձագիտական հանրության շրջանակների կողմից, քննարկումներ կային նույնիսկ, որ այն կարող է օգտագործվել Վրաստանի դեմ։ Բնականաբար, սա յուրահատուկ ժեստ էր Վրաստանին, որն ըստ արժանվույն կգնահատվի Վրաստանի իշխանությունների կողմից։
Թվում է, թե այդպես էլ պետք է լիներ, հարևան երկրներն առաջինը միմյանց ուղղությամբ քայլեր պետք է կատարեն, սակայն, եթե հաշվի առնենք տարածաշրջանում տիրող իրավիճակը, կարելի էր ենթադրել, որ ՀՀ ՊՆ նախարարը կարող էր խուսափել այցելել Վրաստան և Վրաստանին տրամադրել իր առաջին այցերից մեկը։
«Սա դրական զարգացում է, որը ցույց է տալիս, որ անկախ ռուսական կամքից հայ-վրացական հարաբերություններն ընթանում են իրենց հունով»,- «168 Ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել Վրաստանի ԱԳ նախկին նախարար, դիվանագետ Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով ՀՀ ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանի այցին Վրաստան։
«Կարծում եմ` նման հարցերից մեկը հայ-ռուսական զորախումբն էր, քանի որ շատ էր խոսվում, որ այն Հայաստանում է լինելու ՆԱՏՕ-ի դեմ, և այլն, և այլն։ Ուստի ավելորդ չէր լինի, որպեսզի հայկական կողմը վստահեցներ, որ այդ խոսակցություններն անհիմն են։ Վստահ եմ` այդպես էլ եղել է»,- ասել է վրացի դիվանագետը։
Նրա համոզմամբ` ապրիլյան պատերազմից հետո ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակը, հայկական կողմի դիրքորոշումը պատերազմից հետո, բանակցային գործընթացը ևս քննարկվել է Վրաստանում»։
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1260 դիտում
09:12 11-02-2014
Աշոտ Սուքիասյանը բերվելու է Հայաստան՝ անկախ իր կամքից․ «168 ժամ»
Այս բաժնից
1078 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1705 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»