2607 դիտում
21:27 23-12-2016
2017 թվականի համար նախատեսված 3,2 տնտեսական աճը իրատեսական եմ համարում. ՀՀ ֆինանսների նախարար
Դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ամփոփեց 2016 թվականն՝ անդրադառնալով նաև 2017-ի ծրագրերին:
2017 թվականի համար նախատեսված 3,2 տնտեսական աճը նախարար Վարդան Արամյանը իրատեսական է համարում: «Չնայած տնտեսության վատթար վիճակին, դրական տեղաշարժ, այնուամենայնիվ, կա: Վերջին երկու տարիներին տրանսֆերտների նվազումը բերել է գնողունակության անկման, սպառման ծավալների նվազման, բայց այս տարի դրական տեղաշարժ ունենք առևտրի մասով՝ 0,3 տոկոս: Ներմուծումների մասով ևս աճ ունենք՝ 2 տոկոսով»:
Նախարարը հավելեց, որ ՀՀ ընդհանուր պետական պարտքը կազմում է 5 միլիարդ 905 միլիոն դոլար: «Չնայած, որ պետական պարտքը աճել է, դա չի ազդել տոկոսադրույքի վրա, տոկոսադրույքները չեն բարձրացել»,-ասաց Արամյանը:
«2017թ. բյուջեի մասին օրենքում հստակ ներկայացված է, թե ինչ կարգի պարտք ենք ներգրավվելու: Դիֆիցտն էլ ունի իր հստակ աղբյուրները, թե ումից և ներքին շուկայից որքան են ներգրավելու: 2017թ. մեր պարտքի սպասարկման ծախսերը կկազմեն շուրջ 119 միլիարդ, դրանում արդեն նախատեսված է, որ մենք սահուն կերպով մեր պարտքը կսպասարկնեք: 2017թ. պարտքը չսպասարկելու վտանգ չունենք»,-ասաց Արամյանը: Նա նկատեց, որ Հայաստանի տնտեսության թույլ կողմերից են ներդրումները: «Օտարերկրյա ներդրումները գնալով նվազել են և այդ նվազման տենդենցը պետք է շրջենք վերելքի ուղղությամբ: Առաջին քայլը լինելու է մակրոտնտեսական կայունության ապահովումը և վստահելի ու կանխատեսելի մակիրոտնտեսական քաղաքականության իրականացումը»,-նշեց նախարարը: Ըստ նրա՝ 2017թ. բյուջեն խելամիտ է և վստահություն է ներշնչում օտարերկրյա ներդրողներին:
Նախարարը նշեց, որ ՀՆԱ միջավայրն այս տարի բավականին համեստ է՝ «ավելի ցածր գնային միջակայքում կամփոփենք»: «Ճյուղային զարգացումները համապատասխանում են ակնկալիքներին, բացի գյուղատնտեսությունից, որ դրական աճ էինք նախատեսում, բայց վերջին զարգացումների հետևանքով կունենանք բացասական աճի տեմպ: Այստեղ կարևորն այն է, որ դա ոչ թե դա կապված է տնտեսական զարգացման հետ, այլ հաշվառման խնդիր է եղել»,-ասաց Արամյանը:
Նախարարը խոսեց նաև դրսից եկող բացասական ազդակների մասին,- «Երկու տարի մենք ունեցել ենք արտաքին աշխարհից ներթափանցող բացասական ազդեցություններ տնտեսության վրա: Այս տարին ցնցումների վերջնակետն է: 2017 թ. վերականգնողական տարի է լինելու, իրական աճը սպասվում է 3.2%»: Արամյանը նաև հավելեց, որ կան դրական միտումներ. սկսել են աճել թե՛ սպառումը, թե՛ ներմուծումը, որը միշտ անկում էր նախկինում, հիմա 2% աճ է եղել: Ըստ նրա՝ հաջորդ տարվա վրա դրական ազդեցություն կունենան նաև պղնձի գները, որ հաջորդ տարի ավելի բարձր կլինեն, քան այս տարի:
Գյուղատնտեսության ոլորտում աճը համահունչ չի եղել կանխատեսումներին, մնացած բոլոր ոլորտներում կանխատեսումները համընկել են առկա ցուցանիշներին», -ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը:
«Մեր երկրի համար ամենակարևորը տնտեսական աճն է, այն կարող է դառնալ մեր շատ խնդիրների լուծման նախապայման: 2017 թվական դրական միտումներով մուտք կգործենք», - ասաց նախարարը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
2952 դիտում
11:10 09-03-2017
2016-ին ՀՆԱ աճը՝ տնտեսական աճը կազմել է ընդամենը 0.2 տոկոս. «Հայկական ժամանակ»
1845 դիտում
23:26 24-10-2016
Հայաստանին ձեռնտու է հարևան երկրի կայուն տնտեսական աճը. ՀՀ ֆինանսների նախարար
Այս բաժնից
670 դիտում
21:55 26-12-2024
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա Չինաստանում
751 դիտում
21:42 26-12-2024
Փողի դիմաց կարելի էր հանձնել Հայրենիքը․ Ավետիք Իշխանյան
1033 դիտում
21:25 26-12-2024
Փաստացի վերացվում է Վեհափառի օրհնանքի ու ամանորյա մաղթանքի հեռարձակման ավանդույթը․ իրավապաշտպան