45237 դիտում
21:15 23-12-2016
Դաժան ու անմարդկային վերաբերմունք Էջմիածնում բնակվող բազմաթիվ կույրերի և առողջական լուրջ խնդիրներ ունեցող քաղաքացիների նկատմամբ. ՖՈՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն տևական ժամանակ է՝ Էջմիածին քաղաքի Վազգեն 1-ին փողոցի վրա գտնվող մի քանի շենքերի՝ հաշմանդամություն ունեցող բնակիչներ իրենց լուսաբացն ու գիշերը դիմավորում են անմարդկային պայմաններում:
Մինչ մեր որոշ «վայ չինովնիկներ» դատապարտում են ազերի բաշիբոզուկներին ու թուրքերին՝ վանդալիզմի ու մարդկության նկատմամբ կատարած անմարդկայաին վերաբերմունքի համար, կարելի է նույնը համարել այդ բնակիչների նկատմամբ կատարված վերաբերմունքը:
Ինչպես Էջմիածնից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ հատվածում ապրող բնակիչները հիմնականում կույր են, կամ թույլ տեսողություն ունեն ու այդ մարդիկ կարոտ են մնացել ջրմուղի հոգատար վերաբերմունքին, քանի որ սառնասրտորեն ամիսներ շարունակ այդ մարդկանց զրկել են ջրից: Ո՞վ պետք է պատասխան տա այդ դաժան վերաբերմունքի համար՝ բնակիչները չգիտեն:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Մի քանի անգամ դիմել ենք Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանին, ում միջնորդությամբ ջրի խնդիրը լուծվել է, սակայն, քանի որ ջուր տվող կազմակերպությունը հայտարարում է, որ ինքը սեփական հիմնարկ է և չի ենթարկվում Էջմիածնի քաղաքապետին, ապա իրենք են որոշում՝ ում, ոնց և երբ ջուր տան, կարծես թե լինեն հայտնի հեքիաթի՝ 7 գլխանի հրեշի դերում. նստել են ջրի ակունքին ու հրաժարվում են ջուր տալ:
Մեզ համար ավելի է դժվարացել ջուր կրելը, քանի որ բոլորս գիտենք, թե որքան աստիճան է դրսում. ցուրտը սպանում է, իսկ ջրմուղն էլ իր հերթին է մեզ ՝ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց «կոտորում»:
Մեր հույսը կրկին Էջմիածնի քաղաքապետն է, որ նորից միջամտի, որ ջրմուղը բարի կամք դրսևորի և օրեկան գոնե 4-5 ժամ ջուր տա մեզ, հակառակ դեպքոմ՝ մենք կհամարենք մեզ հայտնի Մեծ պոետի հերոսների կերպարում, երբ ասել էր. «Մենք աշխարհի խորթ տղերքն ենք, մեզ փայ չկա աշխարհում, խեղճ աղքատը դառը դատի, դատարկ նստի, էյ աշխարհ, էլ ինչո՞ւ ես քարը թողնում, քարի վրա քար աշխարհ»:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
33061 դիտում
19:39 25-04-2016
Անմարդկային վերաբերմունք` Երևանում 3 ապագա զինվոր ունեցող բազմազավակ ընտանիքի նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
1828 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)