44876 դիտում
10:26 23-12-2016
Ավազակային հարձակում Երևանում. հափշտակել են 7 մլն դրամ. կատարողներից մեկին Բագրատաշենի անցակետից բերման են ենթարկել, մյուսին փնտրում են
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ դեկտեմբերի 22-ին, վաղ առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի աշխատակիցները, իրացնելով ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումները, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Երևան քաղաքի վարչություն են բերման ենթարկել Երևան քաղաքի Բաշինջաղյան 2-րդ նրբանցքի 6-րդ շենքի բնակիչ Ալբերտ Վանյանին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է իր ընկերոջ հետ դեկտեմբերի 20-ին Աջափնյակ վարչական շրջանում գործող «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի մոտ Երևանի բնակիչ, 42-ամյա Արմինե Արազյանի նկատմամբ հափշտակության փորձ կատարելու մեջ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Վանյանն իր ընկերոջ՝ Լվովյան փողոցի 11 շենքի բնակիչ, 26-ամյա Ալբերտ Աղաջանյանի հետ «Կրպակ» սուպերմարկետի տարադրամի փոխանակման կետի դիմաց հարվածել է Ա. Արազյանին և նրա ձեռքից հափշտակել տոպրակը, որի մեջ եղել է 7 մլն դրամ։
Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որտեղ էլ հարուցվել է քրեական գործ։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ մյուս կասկածյալ Ա. Աղաջանյանին հայտնաբերելու ուղղությամբ։
Հանցագործությունը բացահայտելու աշխատանքները ղեկավարել են ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանութան գնդապետ Սամվել Ասատրյանը, Երևան քաղաքի ոստիկանության պետ, ոստիիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: