ՀՀԿ-ում խորհրդարանական ընտրությունների նախընտրական ցուցակի շուրջ խմորումները շարունակվում են. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ-ն լուրջ փոփոխություններ է իրականացնում խորհրդի կազմում։ Մասնավորապես, ՀՀԿ խորհրդի ներսում ստեղծվելու է ավագների խորհուրդ, որտեղ կհանգրվանի ՀՀԿ ծերակույտը։ ՀՀԿ առավել «Երիտասարդները», սակայն, Ամանորի առթիվ ընտանիքներով արտասահման են մեկնել, ինչի պատճառով խորհրդի նիստ հնարավոր չեղավ գումարել երեկ։
ՀՀԿ-ի մեր աղբյուրները հայտնում են, որ եթե հաջողվեց խորհրդի՝ արտերկրում գտնվող անդամներին «բերման ենթարկել», ուրեմն Խորհրդի նիստը կկայանա դեկտեմբերի 27-ին կամ 28-ին, այլապես կտեղափոխվի 2017թ. հունվարի առաջին կեսին՝ արձակուրդից հետո»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]