ՀՀԿ նախընտրական ցուցակի հինգերորդ հորիզոնականում լինելու է Հովիկ Աբրահամյանի անունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը։
Առաջին հորիզոնականը կզբաղեցնի կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը, երկրորդ և երրորդ հորիզոնականները կզբաղեցնեն վարչապետ Կարեն Կարապետյանն ու պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Չորրորդ հորիզոնականում կին թեկնածու է լինելու՝ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, որից հետո նոր միայն հինգերորդ հորիզոնականում՝ Հովիկ Աբրահամյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]