2427 դիտում
22:52 22-12-2016
Կստեղծվի «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, «Կայուն դպրոցական սնունդ» ազգային ծրագրի շարունակականությունն ու կայունությունն ապահովելու համար, անհրաժեշտ է համարում ստեղծել «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամ, որին կփոխանցվի ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) հայաստանյան գրասենյակի փորձը և գործառույթների մի մասը, ինչպես նաև Դպրոցական սննդի ազգային ծրագրի կառավարման գործառույթը: Այդ նպատակով գործադիրն ընունել է համապատասխան որոշումներ:
Հիմնադրամի ստեղծումը կբարձրացնի ծրագրի իրականացման արդյունավետությունը, և կապահովի ծրագրի կառավարման սահուն փոխանցումը ՊՀԾ-ից հայաստանյան կողմին: Ներկայում ՀՀ տասը մարզերի նախակրթարանների և կրտսեր դասարանների մոտ 83.000 երեխա ստանում է դպրոցական տաք սնունդ: Հիմնադրամի ստեղծումը հնարավորություն կտա աշխատանքներում ներգրավել երեխաների սնուցման հարցերով զբաղվող այլ երկրների կառավարություններ, կազմակերպություններ, անհատներ, գործարար, սփյուռքի ներուժը:
Ֆինանսների կենտրոնացման շնորհիվ կարելի է նաև բարձրացնել գնումների արդյունավետությունը, ինչպես նաև ակտիվացնել տեղական արտադրությունը և գյուղացիական տնտեսությունները՝ տեղական արտադրանքն ընդգրկելով դպրոցական սննդում։
Գործադիրն ընդունել է ԼՂՀ-ում «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղ ստեղծելու մասին որոշում: Հիմնավորման համաձայն՝ Մատենադարանում պահվում են հարյուրավոր բացառիկ ձեռագրեր ու հազվագյուտ արխիվային փաստաթղթեր, որոնք գրվել են Արցախում և ներկայացնում-լուսաբանում են Արցախի հոգևոր մշակույթն ու նրա պատմական ժառանգությունը։
Մասնաճյուղը գործելու է «Գանձասար» վանական համալիրի նախկին դպրատան տարածքում՝ ԼՂՀ օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան:
Նմանատիպ նյութեր
1933 դիտում
17:27 29-09-2015
Ավելի քան 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»
1671 դիտում
18:03 24-05-2016
Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ
2505 դիտում
17:53 01-09-2016
«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի երկարաձգման վերաբերյալ կստորագրվի հուշագիր
Այս բաժնից
1177 դիտում
22:06 23-11-2024
Արփինե Սարգսյանը խոսել է նաև ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի մասին
4651 դիտում
21:16 23-11-2024
Գրետա Զաքարյանը որոնվում է որպես անհետ կորած