1707 դիտում
18:03 24-05-2016
Հայաստանում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրից օգտվում են 90 հազար աշակերտներ
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոն այցելել են Արարատի մարզի դպրոցներ՝ ծանոթանալու "Կայուն դպրոցական սնունդ" ծրագրի ընթացքին: Դպրոցական սննդի ծրագիրը ՀՀ 3 մարզում՝ Արարատ, Վայոց ձոր և Սյունիք, իրականացվում է ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, իսկ մյուս մարզերում՝ Պարենի համաշխարհային ծրագրի օժանդակությամբ: Ծրագրից օգտվում են ՀՀ մարզերի 1-4-րդ դասարանների շուրջ 90 հազար աշակերտներ:
Պետության կողմից խոհարարի հաստիք նախատեսված չէ, և այդ հարցը ևս շատ տեղերում ծնողական համայնքի աջակցությամբ է լուծվում: Սակայն նախարարը լիահույս է, որ դպրոցների հաստիքացուցակում որոշակի տեղաշարժեր կատարելու դեպքում հնարավոր կլինի այդ հարցին լուծում տալ:
Մասիսի թիվ 2 դպրոցում նախարարը զրուցել է երեխաների հետ, հետաքրքրվել՝ որքանով են գոհ սննդի համից ու տեսակներից, ինչպես նաև համտեսել երեխաների օրապահիկից:
Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարը Պասկալ Միշոն Հայաստանում "Կայուն դպրոցական սնունդ" ծրագրի ընթացքը գնահատել է արդյունավետ՝ նշելով, որ 2010 թվականից մեկնարկած ծրագիրն այսօր, բացի մայրաքաղաքից, ընդգրկում է հանրապետության բոլոր մարզերը: Վերոնշյալ երեք մարզերի դպրոցների համար Պարենի համաշխարհային կազմակերպության կողմից հատկացվել են մոտ 400 հազար դոլար արժողությամբ խոհանոցային կահույք և սարքավորումներ:
Նմանատիպ նյութեր
1975 դիտում
17:27 29-09-2015
Ավելի քան 22 հազար աշակերտ ընդգրկված է «Կայուն դպրոցական սնունդ ծրագրում»
2532 դիտում
17:53 01-09-2016
«Հայաստանում կայուն դպրոցական սնունդ» ծրագրի երկարաձգման վերաբերյալ կստորագրվի հուշագիր
1116 դիտում
11:35 11-03-2020
Հայաստանում մեկնարկել է «Կայուն դպրոցական սնունդ» վերափոխման ծրագիրը
Այս բաժնից
586 դիտում
13:52 03-01-2025
Ամանորի օրերին Գեղարքունիքի մարզի բուժհիմնարկներում գրանցվել է 10 ծնունդ
1063 դիտում
13:10 03-01-2025
Դավիթ Ալթունյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը
979 դիտում
12:38 03-01-2025
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Նոր Օռլեանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ