3345 դիտում
16:55 22-12-2016
Կառավարության կողմից ընդունված ՀՀ Նախագահի կարգադրությունը կնպաստի ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը
Կառավարությունն ընդունել է «Ռազմարդյունաբերական և ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը հաստատելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրությունը, որը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:
Ըստ այդմ՝ կկարգավորվեն ՀՀ գործադիր մարմինների, իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի միջև հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձևավորման, իրականացման հարցերում, ինչպես նաև պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին և ՀՀ զինված ուժերը, այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով:
Գործադիրը մեկ այլ որոշմամբ էլ հաստատել է ռազմական ապրանքների և գույքի գների պետական կարգավորման մեթոդները, դրանց կիրառման առանձնահատուկ մեխանիզմները և ռազմական կարիքների համար պետպատվերի տեղադրման գնի որոշման կարգը: Կկարգավորվի ռազմարդյունաբերական համալիրի կազմակերպություններից գնվող ռազմական ապրանքների և գույքի գնային քաղաքականությունը՝ խթանելով պետբյուջեի միջոցների ծախսերի արդյունավետության բարձրացմանը և կազմակերպությունների գործունեության կայուն զարգացումը:
ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև կնքված ՀՀ-ին պետական արտահանման վարկ տրամադրելու համաձայնագրի ֆինանսավորման ընդունված պայմանագրերով ստանձնված համաֆինանսավորման գծով առաջացած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում:
Նմանատիպ նյութեր
2140 դիտում
16:12 08-09-2016
ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշումներ են ընդունվել
1544 դիտում
22:11 08-09-2016
ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշումներ են ընդունվել
1208 դիտում
20:33 06-10-2016
ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը նպաստող որոշում է ընդունվել
Այս բաժնից
493 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը