211652_close_icon
views-count6322 դիտում article-date 14:29 22-12-2016

Կառավարությունն այլևս չի կարող պաշտոնից ազատել Երևանի քաղաքապետին

Կառավարության կողմից Երևանի քաղաքապետին պաշտոնանկ անելու իրավունքը դադարեցվելու է: Այդ մասին նշված է «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծում, որն արժանացավ կառավարության հավանությանը: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ նախագծով կապահովվի ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մի շարք իրավակարգավորող փոփոխությունների կատարումը: Նախագծով առաջարկվում է՝ Երևան համայնքի կարգավիճակի խմբագրում՝ ՀՀ Սահմանադրության համապատասխան, ավագանու պաշտոնավարման ժամկետի փոփոխություն՝ 5 տարի, ավագանու անդամի հրաժարական տալու ընթացակարգի սահմանում և այլն:

Նմանատիպ նյութեր