Կատալոնական «Բարսելոնան» առաջիկա տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկություն ունի ձեռք բերել Մոսկվայի «Լոկոմոտիվի» կիսապաշտպան Ալեքսեյ Միրանչուկի տրանսֆերը: Հնարավոր այս տրանսֆերին արդեն հավանություն տվել է ակումբի նախագահ Խոսեպ Բարտոմեուն, հայտնում է Armsport.am-ը:
Այժմ «Բարսելոնան» պետք է համաձայնեցնի անձնական պայմանագրի կետերը Միրանչուկի հետ, իսկ հետո՝ «Լոկոմոտիվի»: 24-ամյա ռուս ֆուտբոլիստը կարող է դառնալ իսպանական գրանդի ամառային տրանսֆերային պատուհանի առաջին ձեռքբերումը: Տրանսֆերը գնահատվում է 20 մլն եվրո:
Դադարեցված մրցաշրջանում Միրանչուկն անցկացրած 24 խաղում դարձել է 9 գոլի ու 5 արդյունավետ փոխանցման հեղինակ: