2347 դիտում
14:47 22-12-2016
Դրամական օգնություն են ստացել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից տուժած ուղևորներից 33-ը
2016թ. հոկտեմբերի 14-ին ՌԴ Հյուսիսային Օսեթիայի Բեսլան քաղաքի մոտ Մոսկվա - Երևան ավտոբուսի վթարից ևս 2 տուժածներ ստացել են դրամական օգնություն: Ընդհանուր առմամբ դեկտեմբերի 22-ի դրությամբ դրամական օգնություն են ստացել տուժած ուղևորներից 33-ը: Դիմումների ընդունելությունը շարունակվում է:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ վերոնշյալ երթուղու տուժած մյուս ուղևորներն օգնությունն ստանալու համար պետք է դիմեն ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն՝ ք. Երևան, Նալբանդյան 28 հասցեով: Հետադարձ կապի հեռախոսահամար՝ +374(10)59-00-24 (Իրավաբանական վարչություն):
Դրամական օգնություն հատկացնելու նպատակով «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում բացված են համապատասխան հաշվեհամարներ: Քաղաքացիները տրամադրվող օգնությունը կարող են ստանալ ինչպես «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի գլխամասային գրասենյակից, այնպես էլ մասնաճյուղերից:
ՀՀ կառավարության 2016թ. հոկտեմբեր 27-ի N 1130 որոշմամբ սահմանված է, որ ավտոբուսի վթարի հետևանքով յուրաքանչյուր զոհվածի ընտանիքին տրամադրվում է 1,5 մլն. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բուժումը շարունակող՝ առավել ծանր յուրաքանչյուր վիրավորին` 700 հազ. դրամ, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության հիվանդանոցներում բժշկական օգնություն ստացած յուրաքանչյուր վիրավորին` 200 հազ. դրամ և նշված ավտոբուսի մյուս յուրաքանչյուր ուղևորին` 100 հազ. դրամ:
Նմանատիպ նյութեր
8185 դիտում
18:46 06-12-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից 20 տուժածներ արդեն ստացել են դրամական օգնություն
6675 դիտում
16:59 16-12-2016
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից ևս 11 տուժածներ ստացան դրամական օգնություն
Այս բաժնից
1471 դիտում
14:35 22-11-2024
Նոյեմբերի 25-ից ջերմաստիճանը կնվազի 6-10 աստիճանով. սպասվում են տեղումներ